Մոսկվայում ծեծելով սպանել են տաքսու՝ ադրբեջանցի վարորդի
Ռուսաստանի մայրաքաղաքում «Նովոչերկազովսկի» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած կռվի հետևանքով տաքսու վարորդ է սպանվել, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով իրավապահ մարմինների աղբյուրին:
Ըստ տեղեկությունների՝ այսօր՝ ժամը 21:00-ին, Մոսկվայի «Նովոչերկազովսկի» առևտրի կենտրոնի տարածքում պահնորդի և Ադրբեջանի քաղաքացու՝ տաքսու վարորդի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. ստացած մարմնական վնասվածքներից ադրբեջանցին մահացել է:
«Ներկայումս դեպքի վայրում քննչական խումբ է աշխատում, միջադեպի բոլոր մանրամասնությունները ճշտվում են», - ավելացրել է գործակալության զրուցակիցը:









