Ֆիններն անգրագետ, անգործ մարդասպաններ են. նորզելանդացի նախարար

17:19 • 26.03.12

Նոր Զելանդիայի Տրանսպորտի նախարար Ջերի Բրաունլին, խորհրդարանական նիստի ժամանակ, ելույթ է ունեցել խստորեն քննադատելով ֆիններին, տեղեկացնում է New Zealand Herald պարբերականը:

Ընդիմադիր կուսակցության ներկայացուցչի այն կարծիքին, թե Նոր Զելանդիան պետք է հետևի Ֆինլանդիայի տնտեսական համակարգի օրինակին, Բրաունլին ասել է. «Ֆինլանդիան անկիրթ, գործազուրկ և մարդասպան մարդկանց երկիր է, որը հազիվ կարող է կերակրել իր բնակիչներին»: Նախարարը հավելել է, որ Ֆինլանդիայում չեն հարգում կանանց:

Նոր Զելանդիայում Սկանդինավյան գործարար ասոցիացիայի ներկայացուցիչ Էլինա Վայսանենը նշել է, որ Նոր Զելանդիան Ֆինլանդիայից սովորելու իսկապես շատ բան ունի:

«Ֆինլանդիան մի երկիր է, որտեղ ես չգիտեմ մեկին ում տունը կողոպտված կարող է լինել, մինչդեռ Նոր Զելանդիայում չկա մեկը, ում տունը կողոպտված չլինի», - ասել է Վայսանենը:

Ավելի ուշ Բրաունլին նշել է, որ իր ելույթն ավելի շատ երգիծական է եղել, նա համոզված է, որ իր խոսքերը չեն վիրավորի ֆիններին:

Նոր Զելանդիայում վստահ են, որ Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունը է կպահանջի նախարարին ներողություն խնդրել իր հայտարարության համար: