Հրդեհ Երևանում. 44-ամյա կինը մնացել է ամբողջությամբ այրված տանը
Մարտի 26-ին՝ ժամը 05.42-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի 4-րդ նրբանցքում այրվում է տուն:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի «բիս-1» բարդության աստիճան:
Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ հրշեջ ջոկատը, ևս մեկ մարտական հաշվարկ, փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և օպերատիվ կառավարման վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.37-ին, մարվել` 08.30-ին: Այրվել է թիվ 15/1 տունն ամբողջությամբ` 100 քմ (ներսում կուտակված աղբով): Տանը հայտնաբերվել է 1968 թ. ծնված Անահիտ Ասատրյանի այրված դին։
Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ոստիկանության, Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, Արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային տեսչության տեսուչը, «1-03», «1-04» և էլեկտրական ցանցի դիսպետչերները:









