Խոշոր ջրհեղեղ Էկվադորում. 10 զոհ

10:24 • 26.03.12

Էկվադորի կառավարությունը հայտարարել է, որ երկրի տարբեր հատվածներում տեղի ունեցած մի շարք խոշոր ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան 10 մարդ, առնվազն 14-ը վնասվածք է ստացել, տեղեկացնում է Russia Today-ը:

Աղետի հետևանքով ավելի քան 4700 մարդ հարկադրաբար տարհանվել են իրենց տներից: Նշվում է, որ ջրհեղեղի հիմնական պատճառ են հանդիսացել առատ տեղումները, ինչի հետևանքով գետերը դուրս են եկել ափերից: