ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանատունը վաճառվու՞մ է
Վրաստանի Արտաքին գործերի նախարարության ավանդական ճեպազրույցի ժամանակ նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն չի բացառել, որ Վաշինգտոնում Վրաստանի դեսպանատունը վաճառվում է, քանի որ այն պատկանում է մասնավոր անձի, գրում է apsny.ge-ն:
«Մենք ակտիվ աշխատում ենք, որպեսզի ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանատունը մեր սեփականությունը լինի: Եթե նույնիսկ կառույցը վաճառվի, միևնույնն է այնտեղ գործող Վրաստանի դեսպանատունը կշարունակի գործել», - ասել է Կալանդաձեն:
Հավելենք, որ տարածված տեղեկատվության համաձայն՝ Վաշինգտոնում Վրաստանի դեսպանատան կառույցի վրա գրված է «վաճառվում է» («For Sale»):









