Մարզակոշիկներ նվեր չստանալու պատճառով 14-ամյա ռուս աղջիկն ինքնասպան է եղել

11:17 • 26.03.12

ՌԴ Տյումենի մարզի բնակչուհի 14-ամյա Սաշա Զախվատկինան մոր հետ վիճելուց հետո ինքնասպան է եղել, տեղեկացնում է Լայֆ Նյուզը:

Ինչպես նշել են նրա համադասարանցիները` տունդարձի ճանապարհին, Սաշան խոստովանել է, որ իր մայրիկը խոստացել է իրեն նոր մարզակոշիկներ գնել, որի մասին նա երկար ժամանակ երազել է:

Ավելի ուշ Սաշան վիճել է մոր հետ ու դուրս եկել տանից: Հարևանները 14-ամյա աղջկան տեսել են կախված վիճակում, նրա կողքին եղել է բջջային հեռախոսը: Սաշան վերջին պահին ցանկացել է զանգահարել մորը, բայց չի հասցրել:

Ոստիկանության խաղորդմամբ` պարզաբանվում են դեպքի մանրամասները: