Մերկ գոլֆիստները համաշխարհային ռեկորդ են սահմանել
Անգլիական Էսեքս դքսության Սաութենդ-ոն-Սի զվրաճանքների այգում մինի-գոլֆ մերկ խաղալու ռեկորդ է սահմանվել, գրում է The Scotsman-ը:
Մեկ ժամանոց միջոցառմանը մասնակցել է Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքներից ժամանած 30 մարդ:
Ռեկորդի միտքը պատկանում է շագանակագեղձի քաղցկեղով հիվանդներին աջակցող բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին:
Խաղի մեկ ժամվա դիմաց կազմակերպիչներին հաջողվել է մոտ 3000 ֆունտ ստեռլինգ հավաքել:
Արդյոք Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչներ ներկա են եղել արարողության, թե ոչ՝ չի նշվում:









