Գվատեմալայի նախագահը առաջարկել է օրինականացնել թմրանյութերի շրջանառությունը
Գվատեմալայի նախագահ Օտտո Պերես Մոլինան հայտարարել է, որ թմրաբիզնեսի դեմ պայքարը ոչ մի դրական արդյունքի չի հանգեցնում և ժամանակն է մտածել թմրանյութերի օրինականացման մասին:
Գվատեմալայի նախագահի կարծիքով թմրանյութերի օրինականացումը կարող է նվազեցնել թմրաբիզնեսի հետ կապված հանցագործությունների մակարդակը:
Այս հարցի քննարկման համար նախագահը հատուկ գագաթաժողով է հրավիրել՝ Կենտրոնական Ամերիկայի երկրների մասնակցությամբ, չնայած Նիկարագուայի, Սալվադորի և Հոնդուրասի պետական այրերը վերջին պահին հրաժարվել էին մասնակցելուց:
«Արդեն հայտնի է դարձել, որ մեր կողմից իրականացրած ռազմավարությունը վերջին 40 տարում ձախողվել է: Անհրաժեշտ է նոր այլընտրանքային ճանապարհներ փնտրել, մենք պետք է վերջ դնենք բոլոր տաբուներին և մարդականց ասենք. «եկեք քննարկենք այս խնդիրը»», - ասել է Մոլինան:
Կենտրոնական Ամերիկայի երկրների միջոցով հարաամերիկյան երկների թմրավաճառները իրենց ապրանքը տեղափոխում են ԱՄՆ: Թմրավաճառների ակտիվ գորոծողություններից հատկապես տուժում է Գվատեմալան, Հոնդուարասը և Սալվադորը, գրում է BBC-ն:









