Թուրքիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը ցանկանում են Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպել. Օզքան

19:49 • 26.03.12

Միացյալ Նահանգները, Թուրքիան և Ռուսաստանը ցանկանում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպում կազմակերպել, SalamNews-ին հայտնել է Թուրքիայի Ռազմավարական հետազոտությունների միջազգային կենտրոնի քաղաքական մեկնաբան Գյուներ Օզքանը: 

Նրա խոսքով` ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծման համար Թուրքիան ցանկանում է հանդիպմանը բերել ադրբեջանական, իսկ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը` հայկական կողմին:

Ավելի վաղ հնարավոր հանդիպման մասին հաղորդել էր «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը՝ նշելով, որ հանդիպմանը միջնորդի դերում հանդես կգան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: