Հնդկաստանում ընձառյուծը հարձակվել է մարդկանց վրա

13:53 • 26.03.12

Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում ընձառյուծը հարձակվել է երեք մարդու վրա, որոնց շտապ հոսպիտալացրել են, գրում է lifenews.ru-ն:

Տեղի ոստիկանության համաձայն՝ մարտի 26-ին կենդանին ջունլգլիներից հայտնվել է Նաշիկ քաղաքի խիտ բնակեցված թաղամասերում:

«Կենդանին անսպասելիորեն հայտնվեց քաղաքում: Տեսնելով նրան՝ մենք իսկույն ցրվեցինք տարբեր ուղղություններով, բայց վայրի կենդանին հասցրեց հարձակվել մեր երեք հարևանների վրա, որոնց թվում էր նաև մեկ երեխա», - ասել է ականատեսներից մեկը:

Տուժածների իքնությունը պարզվում է: