Իրանում շինություն է փլուզվել. զոհվել են երեխաներ

14:25 • 26.03.12

Իրանի Նիշապուր քաղաքի մոտակա Դուրուդ գյուղում տուն է փլվել, որը տուժել էր երկու ամիս առաջ տեղի ունեցած երկրաշարժից:

Փլուզման հետևանքով զոհվել է վեց, վնասվածքներ ստացել մեկ մարդ, հայտնում է «Մեհր» լրատվական գործակալությունը: Տեղեկության համաձայն` զոհերից երեքը 6 տարեկան երեխաներ են:

Հիշեցնենք, որ հունվարի վերջին Նիշապուր քաղաքի մոտակայքում տեղի էր ունեցել 5.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ: