Ուկրաինական Ինտերպոլը հետախուզում է Արսեն Ավակովին, սակայն հետախուզվողների ցանկում նա չկա
Ինտերպոլի ուկրաինական բյուրոյի գեներալ-մայոր Վասիլիյ Նեվորյան հաստատել է, որ Խարկովի շրջանային պետական վարչակազմի նախկին ղեկավար, Ուկրաինայի քաղաքացի Արսեն Ավակովը, ով համարվում է ուկրաինական քաղաքական և հասարակական գործիչ, Ուկրաինայի վաստակավոր տնտեսագետ, հետախուզվում է Ինտերպոլի կողմից:
Ավելի վաղ Ուկրաինայում Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Պինտու Տեյշեյրան հայտարարել էր, որ Ավակովը Ինտերպոլի աշխատակիցների կողմից հետախուզվող անձանց ցուցակում չի եղել՝ չհաստատելով այն տեղեկությունը, որը տարածվել էր Խարկովյան շրջանի դատախազության կողմից:
Պատասխանելով Եվրախորհրդարանի հարցերին՝ Տեյշեյրան հայտարարել է, որ ԵՄ պատվիրակությունը պարբերական մոնիտորինգ է անցկացնում ուկրաինական ընդդիմության առաջնորդների, մասնավորպես Արսեն Ավակովի քաղաքական հետապնդումների գործերով:
Բացի այդ, Ուկրաինայում Եվրոպական հանձնաժողովի ղեկավարն ըդգծել է, որ մարտի 19-ի դրությամբ Արսեն Ավակովը Ինտերպոլի կողմից հետախուզվող անձանց ցուցակում չկա:









