Ճապոնիայում 54 միջուկային ռեակտորներից գործում է միայն մեկը

10:43 • 26.03.12

Ճապոնիայում 54 միջուկային ռեակտորներից միայն մեկն է գործում: Երկրի խոշորագույն Tokyo Electric Power էներգետիկ ընկերությունը պարտադիր տեխնիկական ստուգման համար դադարեցրել է «Կասիվադզակի-Կարիվա» ԱԷԿ-ի աշխատանքը:

Այսպես ներկայում Ճապոնիայում մնում է միայն մեկ ատոմային գործող ռեակտոր՝ «Տոմարի» ԱԷԿ-ը, որը գտնվում է Հոկայդո կղզու հյուսիսային հատվածում: «Տոմարի» ԱԷկ-ի աշխատանքը ստուգումների նպատակով կդադարեցվի մայիսի սկզբին:

Այսպես մեկ ամսում Ճապոնիայում ոչ մի գործող ԱԷԿ չի լինի, գրում է newsru.com-ը: