Թբիլիսիում մեկնարկում է Կովկասյան կինոյի փառատոնը

11:32 • 26.03.12

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մարտի 26-ին մեկնարկում է Կովկասյան կինոյի փառատոնը, որը կավարտվի մարտի 31-ին:

Կովկասյան կինոյի փառատոնն անցկացվում է Երևանում, Բաքվում և Թիֆլիսում՝ Հարավային Կովկասի Մեծ Բրիտանիայի դեսպանատան հովանու ներքո, գրում է apsny.ge-ն:

Փառատոնը կմեկնարկի Փարաջանովի «Նռան գույը» ֆիլմով: Վեցօրյա միջոցառման շրջանակներում կցուցադրվի 12 նոր, ինչպես նաև հին ֆիլմեր: Բոլոր ֆիլմերը կցուցադրվեն Գեորգի Լեոնիձեի անվան Վրացական գրականության պետական թանգարանում:

Փառատոնի ժամանակ կցուցադրվեն հետևյալ ֆիլմերը. Մուրատ Ջիսոյտի` «Լեռնաբնակը», Փարաջանովի` «Մոռացված նախնիների ստվերները», «Նռան գույնը», Ադա Կվիրայայի` «Հաղորդություն», Վյաչեսլավ Աբլոտիյայի` «Հուշանվեր», Ուզեիր Հաջիբեկովի «Արշին մալ-ալայ», Իլգար Սաֆատի` «Տեղամաս», Համո Բեկ-Նազարյանի` «Պեպո», Սերժ Ավեդիքյանի «Շան պատմություն», Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ», Կոտե Միկաբերիձեի «Իմ տատիկը» և Դովեր Կոսաշվիլիի «Ուշացած հարսանիք»:

«Կովկասում ֆիլմերի արտադրության հարուստ անցյալ և փորձ կա: Այստեղ են հավաքվել մի շարք հայտնի ռեժիսորներ և դերասաններ: Այս փառատոնը ոչ միայն կբացահայտի տաղանդներ, այլև հնարավորություններ կընձեռի մասնակիցներին, չնայած այն իրականությանը, որ առկա է տարածաշրջանային մի շարք վիճաբանությունների արդյունքում», - ասել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիտ Հոֆը: