Քենիայում նավթ է հայտնաբերվել
Քենիայի նախագահ Մուայի Քիբաքին հայտարարել է, որ անգլո-իռլանդական Tullow Oil ընկերության կողմից իրականացված հորատումների արդյունքում երկրի տարածքում նավթ է հայտնաբերվել:
Նախագահը նշել է, որ նման հայտնագործություն Քենիայում արվում է առաջին անգամ և դա «խոշոր նվաճում» է որակել:
Նշենք, որ Tullow-ն նավթ է հայտնաբերել մի շարք աֆրիկյան երկրներում, այդ թվում՝ Գանայում և Սիերա Լեոնեում:









