Մեդիչիների նստավայրը հանվել է աճուրդի
38 մլն դոլարով վաճառքի է հանվել Իտալիայի Տոսկանա մարզում Մեդիչիների հայտնի ընտանիքի` Ֆլորենցիայի Հանրապետության գահակալների նստավայրը:
Tenuta Medicea նստավայրն աճուրդի է հանվել «Քրիսթիզ» աճուրդի տան իտալական մասնաճյուղում:
Այս անշարժ գույքի պատմությունը սկսվում է 1500-ական թվականներից: Կալվածքը գտնվում է Ֆլորենցիայի մոտակա մի բլրի վրա, որի ընդհանուր մակերեսը 3.6 քառակուսի կմ է: Այն ունի յոթ օժանդակ շինություն, խաղողի այգի, ձիթենու պուրակ, անտառներ ու դաշտեր:
Գլխավոր շինության տարածքը, որը լիովին կարող է օգտագործվել որպես լյուքս դասի հյուրանոց, մոտ 2.700 քառակուսի մետր է: Այստեղ ժամանակակիցը միախառնված է հնագույնին. հնագույն որմնանկարները, 1500թ. թվագրված դռները, քարե բուխարին ու մատուռը գերազանց կերպով համադրվել են ժամանակակից լոգարանների ու այլ հարմարությունների հետ:
Հատուկ հետաքրքրություն է ներկայացնում աշտարակը, որը վերածվել է երկու ննջարանով, երեք լոգարանով ու հյուրասենյակով լյուքս համարի:










