ՀԱԿ–ի և «ժառանգության» միջև պայմանավորվածություն է եղել, որը խախտվել է. Նիկոլ Փաշինյան

14:17 • 26.03.12

Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի և «Ժառանգություն» կուսակցության միջև նախապես պայմանավորվածություն է եղել մի քանի ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելու վերաբերյալ, սակայն այն խախտվել է, այս մասին այսօրս լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը։ 

Նա նաև ասաց, որ ինքն ու Րաֆֆի Հովհաննիայանն անձամբ չեն հանդիպել, սակայն «Ժառանգությունը» մինչ ընտրական առաջադրումներ սկսելը համաձայնեցրել է, թե ով որտեղ դնի թեկնածությունը: Ի պատասխան ՀԱԿ-ը առաջարկել է, որպեսզի «Ժառանգությունը» ներկայացնի քարտեզ, ինչը չի արել: Սակայն նախնական պայմանավորվածություն է եղել, որ ՀԱԿ-ը չի առաջադրի թեկնածություններ թիվ 1, 4 , 6, 9, 12 ընտրատարածքներում և փոխարենը Րաֆֆին իր թեկնածությունը չի առաջադրի թիվ 7-ում:

Թե ինչու է խախտվել պայմանավորածությունը Նիկոլ Փաշինյանը չպարզաբանեց, իսկ հարցին, թե նույն ընտրատարծքում ընդդիմությունից երկու թեկնածուների առաջադրումը չի նշանակում ջուր լցնել իշխանության ջրաղացին, նա պատասխանեց. «ՀԱԿ-ը այս հարցի շուրջ համագործակցելու առաջարկներ արել է, սակայն դրան կամ չեն արձագանքել կամ ուշ են դա արել: Նրանք ասել են առաջադրումներից հետո այդ հարցը կքննարկենք: ՀԱԿ-ը շատ լուրջ է տրամադրված ընտրություններին և գնում է իշխանափոխության, իսկ դրա համար չի կարող տեղեր զիջել: »,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ այս պահին էլ ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել ցանկացած տրամաբանական և կառուցողական առաջարկի շուրջ, սակայն անտրամաբանական առաջարկներևի համար չի պատրաստվում զիջումներ անել, հատկապես, որ մի քանի օրից սկսում է ընտրարշավը, իսկ իրենք ոչ մի առաջարկ չեն ստացել:

Անդրադառնալով «Ժառանգույթուն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, թե նա իր թեկնածությունը հանում է թիվ 7 ընտրատարծքից, որտեղ ով առաջադրված է առաջադրված է նաև Փաշինյանը ասաց, որ այդ ընտրատարածքից տեղեկացել է, որ դեռ պաշտոնապես որևէ դիմում չեն ստացել. «Իմ լիազոր ներկայացուցիչը քսան րոպե առաջ զագահարել է այդ ընտրատարածք և իմացել ենք որ ինքնաբացարկի դիմում չի եղել»,- ասաց նա և ավելացրեց, որ քանի դեռ չկա պաշտոնական ինքնաբացարկ ինքը չի ցանկանում մեկնաբանել: