Օմաբան մատով «կանչել է» Դավութօղլուին (տեսանյութ)
Հյուսիսային Կորեայում տեղի ունեցած ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ հանդիպման ընթացքում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել:
Տեսախցիկների առջև մամուլի ասուլիսն ավարտելուց հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նայել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի ուղղությամբ և մատով կանչել նրան:
ԱՄՆ նախագահի այդ ժեստը Թուրքիայում քննարկումների պատճառ է դարձել: Ինչպես տեղեկացնում է Milliyet-ը, թուրքական ընդդիմության որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ Օբաման այդ կերպ նվաստացրել է Դավութօղլուին: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, սակայն, պնդում է, որ Օբաման այդ շարժումը ցույց է տալիս որ «մտերիմ է Դավութօղլուի» հետ:









