Օբաման 5 մլրդ դոլար կհատկացնի՝ անապատում արագընթաց երկաթուղի կառուցելու համար

17:30 • 26.03.12

DesertXpress ամերիկյան մասնավոր ընկերությունը մտադիր է Մոհավե անապատից Լաս-Վեգաս ուղևորվող ուղևորատար արագընթաց գնացք ստեղծել:

Ընկերությունն արդեն նման խնդրանքով դիմել է Բարաք Օբամայի վարչակազմին՝ 5 մլրդ դոլար վարկ վերցնելու նպատակով, իսկ ընդհանուր առմամբ կառուցապատման աշխատանքների համար ծախսվելու է 11 մլրդ դոլար:

Նախագծողների հաշվարկներով Կալիֆոռնիա նահանգի բնակիչները, որի մեծ մասը կազմում է Մոխավե անապատը մինչև Վիկտորվիլ քաղաք կհասնեն մեքենայով, իսկ այնուհետ գնացք կնստեն:

Քաղաքական գործիչների մի մասն արդեն ողջունել է նոր նախագիծը, որը կարող է դառնալ Օբամայի կողմից առաջրկված առաջին մաշստաբային կետը՝ ԱՄՆ-ի երկաթգծային համակարգի ծրագրի զարգացման համար:

Միաժամանակ, քննադատները պնդում են, որ նման գնացքներից օգտվողների քանակը հաշվելը շատ դժվար է:

«Դա խելագարություն է: Մարդիկ չեն օգտվի գնացքից, եթե կարող են մեքենայով հասնել մինչև համապատասխան վայրը: Դա կլինի գումարի հերթական վատնում», - ասել է Տրանսպորտի ինստիտուտի ներկայացուցիչ Տոմաս Ֆինքբիները: