Բահամյան կղզիներում ամերիկյան մասնավոր ինքնաթիռ է ընկել. 4 զոհ
Երեկ ուշ գիշեր Բահամյան կղզիների, Աբակո Կղզու Treasure Cay օդանավակայանում ամերիկյան ինքնաթիռը թռիչքից անմիջապես հետո վթարի է ենթարկվե. զոհվել է առնվազն 4 մարդ:
Տեղական իշխանությունների հաղորդմամբ` վթարի պատճառ են դարձել ուժեղ քամիները, ինչի հետևանքով ինքնաթիռն ընկել է հենց թռիչքուղու վրա:
Նշվում է, որ մասնավոր ինքնաթիռում գտնվել են ԱՄՆ քաղաքացիություն ունեցող 2 կին և 2 տղամարդ:









