Հռոմի պապն առաջին անգամ կմեկնի Կուբա

15:35 • 26.03.12

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը ավարտել է այցելությունը Մեքսիկա և այսօր մեկնում է Կուբա:

Ազատության կղզում նա կանցկացնի 3 օր և կայցելի Սանտյագո-դե-Կուբա, որտեղ կհանդիպի նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ, գրում է BBC-ն:

Նրա այցը համընկնում է այն ժամանակահատվածի հետ, երբ բարիդրացիական հարաբերություններ են ստեղծվել Կուբայի եկեղեցու և պետության միջև, որոնք վատթարացել էին 1959 թ. հեղափոխությունից սկսած:

Կուբայի եկեղեցին կոմունիստական իշխանությունից հետո իր ազդեցությամբ երկրորդ խոշորագույն կառույցն է: