ՀԱՀ-ի ռեգբիի հավաքականի մարզիկները քշվել են բաց ծով. 1 զոհ

12:45 • 26.03.12

Հարավաֆրիկյան հանրապետության ռեգբիի թիմի 20 անդամները Փորթ Էլիզաբեթի մոտակայքում բաց ծով են քշվել: 1 մարդ խորտակվել է, ևս 5-ն անհետ կորած են համարվում, տեղեկացնում է The Guardian-ը:

Փրկարարները կարողացել են մարզիկներից 15-ին գտնել նավամատույցի հարևանությամբ: Սակայն նրանցից մեկն արդեն մահացած է եղել:

Ըստ Ֆլետչերի` ափին մարզվելուց հետո թիմի անդամները որոշել են «մի քիչ լողալ», սակայն ուժեղ քամուց ծովը մոլեգնել է և տեղի է ունեցել դժբախտ պատահարը: