Ռուսաստանի և Բելառուսի միջև օդային հաղորդակցությունը վերականգնված է մինչ չորեքշաբթի

12:11 • 26.03.12

Ռուսաստանը և Բելառուսը համաձայնության են եկել ժամանակավորապես վերականգնել երկու երկրների միջև օդային հաղորդակցությունը, հայտարարել են Բելառուսի տրանսպարտային հաղորդակցության նախարարությունից: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, շեշտելով, որ, որոշումը կգործի մինչ հինգշաբթի:

«Ժամանակավորապես, մինչ հինգշաբթի, թե մեր, թե Ռուսաստանի կողմից կասեցվել են բոլոր արգելքները», - ասել է նախարարության ներկայացուցիչը, հավելելով, որ հինգշաբթի կողմերը մտադրված են վերջնականապես լուծել այդ խնդիրը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, նշվում էր, որ Ռուսաստանի և Բելառուսի օդային խաղորդակցությունը անորոշ ժամանակով դադարեցված է: