Սարկոզիին բանակում «հրապուրում» էր հատկապես ջրային մաքրությունը

19:05 • 26.03.12

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին պատմել է, որ զինված ուժերում ծառայության տարիներին եղել է զորանոցի «թաց մաքրության հարցերով մասնագետը», հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Ես բանակում փայլուն ծառայություն եմ անցել, և ժամանակի մեծ մասն անցկացրել եմ` գիշերները զորանոցում ջրային մաքրություն անելով», - պատմել է նախագահը:

Նա նշել է, որ մինչ այսօր չի կորցրել այդ հմտությունը:

Իսկ պատանեկության տարիներին, պարզվում է, Սարկոզին գումար վաստակել է վաճառող ու այգեպան աշխատելով: