Սարկոզին արգելում է ծայրահեղական իմամների մուտքը Ֆրանսիա
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կարգելի մուսուլման ծայրահեղական իմամներին մուտք գործել երկիր՝ ապրիլին կայանալիք իսլամական կոնֆերանսին մասնակցելու համար, «Ռոյթերս»-ը:
Սարկոզին հայտարարել է, որ շփվել է միջոցառման կազմակերպիչների՝ Ֆրանսիական իսլամական կազմակերպությունների միության ներկայացուցիչների հետ և հասկացրել, որ «ֆրանսիական հողում ուրախ չեն լինի կոնգրեսին հրավիրված մի շարք անձանց համար»:
Սարկոզին ընդգծել է, որ իրավիճակը բարդ է եգիպտացի աստվածաբան Յուսուֆ ալ-Կարադավիի դեպքում, քանի որ ամենազդեցիկ իմամներից մեկն ունի դիվանագիտական անձնագիր և Ֆրանսիա մուտք գործելու համար նրան նույնիսկ վիզա հարկավոր չէ: Միաժամանակ նա հայտարարել է, որ Կարադավին չի մասնակցի կոնգրեսին, ինչի մասին նա անձամբ է պայմանավորվել Կատարի էմիրի հետ (որտեղ բնակվում և աշխատում է իմամը):
Հավելենք, որ 2008 թ.-ին Կարադավիին արգելել էին մուտք գործել Մեծ Բրիտանիա՝ ներքին անվտանգության նկատառումներից ելնելով:









