Ռուս մորժը համաշխարհային ռեկորդ է սահմանել

22:52 • 26.03.12

Ռուսաստանի Իվանովո քաղաքի բնակիչ Դմիտրի Բալաբանովը 120 րոպե մնացել է սառը ջրում` սահմանելով նոր համաշխարային ռեկորդ և 20 րոպեով գերազանցելով Ռուսաստանի Վորոնեժ քաղաքի բնակիչ Վլադիմիր Դադակինի ռեկորդը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով Իվանովոյի քաղաքապետարանի մամուլի ծառայությանը:

Ռեկորդը սահմանվել է ջրի +2 և օդի -5 աստիճան Ցելսիուսի պայմաններում:

«Դմիտրի Բալաբանովը սառցաջրում մնացել է 120 րոպե: Նա գերազանցել է Ռուսաստանի և համաշխարհային` 100 րոպե ռեկորդը, որը գրանցվել էր 2010թ. Վորոնեժ քաղաքի բնակիչ Վլադիմիր Դադակինի կողմից», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ռեկորդ սահմանած Բալաբանովին բժշկական օգնության անհրաժեշտություն չի եղել: