Նորվեգիան փակել է իր դեսպանատունը Սիրիայում

18:14 • 26.03.12

Նորվեգիայի արտգործնախարար Յոնաս Գար Սթոերը հայտարարել է, որ ելնելով անվտանգության նկատառումներից, Նորվեգիան փակել է իր դեսպանատունը Դամասկոսում:

Սակայն նշել է, որ Նորվեգիայի դեսպանը ետ չի կանչվել և կշարունակի իր աշխատանքը Դամասկոսում Դանիայի դեսպանատանը` նորվեգական իշխանություններին Սիրիայում կատարվող ներքաղաքական զարգացումների մասին տեղեկացնելու համար: