Ահաբեկիչները պայթեցրել են թուրքական ոստիկանական մեքենան

11:49 • 26.03.12

Թուրքական Շանլըուրֆա քաղաքում ոստիկանական մեքենայի անցնելու պահին ահաբեկիչները ռումբ են պայթեցրել: Պայթյունի արդյունքում մեքենան վնասվել է, իսկ երկու ոստիկաններ վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց:

Պարզվել է` ռումբը տեղադրված է եղել ճանապարհի եզրին և պայթեցվել է հեռակառավարմամբ:

Ահաբեկիչներին գտնելու համար թուրքական ոստիկանությունը լայնածավալ գործողություններ է սկսել:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Radikal-ը, ահաբեկչության դեմ պայքար է սկսվել նաև թուրքական Թունջելի քաղաքում, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների, Քրդական աշխավորական կուսակցությունը (PKK) պատրաստվում է ահաբեկչություն իրականացնել: