Ուկրաինայում հայաստանցին վիճել է տեղացիների հետ, վատ զգացել ու մահացել

10:58 • 26.03.12

Ուկրաինայի ոստիկանությունը մարտի 24-ին ձերբակալել է Կիևի շրջանի 38-ամյա մի բնակչի, ով կասկածվում է Երևանից ներգաղթյալ, 49-ամյա մի անձի ծեծելով մահ պատճառելու մեջ:

Ներքին Գործերի նախարությունից հայտնել էին, որ մարտի 23-ի լույս 24-ի գիշերը Իրպեն քաղաքում գտնվող հանրակացարաններից մեկում համատեղ ալկոհոլ օգտագործած ուկրաինացիների և հայերի միջև վեճ է բռնկվել:

«Նրանք վիճել են, կռվել ձեռքերով, առանց որևիցե առարկաների: Այնուհետ Հայաստանի քաղաքացին վատ է զգացել և նրանք շտապօգնություն են կանչել», - ասել է նախարարության մամուլի քարտուղարի ղեկավար Նիկոլայ Ժուկովիչը:

Արդյունքում տղամարդը մահացել է հիվանդանոցում՝ արյան բարձր ճնշման պատճառով:

«Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ տղամարդը մահացել է ոչ թե ծեծից, այլ արյան բարձր ճնշումից: Այնուամենայնիվ քրեական գործ է հարուցվել՝ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու, որն առաջացրել է մահ հոդվածով», - հավելել է Ժուկովիչը:

Տարվում է նախաքննություն, գրում է un.ua-ն: