Ամերիկյան համալսարանում արգելել են կրոնական տոների հետ կապված հանգստյան օրերը
Նյու Յորքի Սթոնի Բրուք համալսարանում արգելվել է ազատ օր տրամադրել քրիտոնեական և հրեական կրոնական տոների կապակցությամբ, գրում է NewsCore-ը:
Նման որոշում պաշտոնապես ընդունվել է, որպեսզի առավելություն չտրվի ոչ մի կրոնի, քանի որ մուսուլմանական և բուդդիստական կրոնների տոները երբեք որպես տոն չեն դիտվել:
Հրեա ուսանողները արձակուրդ չեն ունենա հրեական Նոր Տարվա ժամանակ, իսկ քրիստոնյաները՝ Մեծ ուրբաթի: Միաժամանակ Սուրբ Ծննդյան օրը ազատ օր կլինի. այն սահմանված է արհմիության համաձայնագրով, բացի այդ, այդ ժամանակահատվածում ընդհանրապես դասեր չկան:
Սթոնի Բրուք համալսարանը SUNY նյույորքյան համալսարանի 4 կենտրոններից մեկն է և այս պահին SUNY-ի տասնյակ քոլեջներից միայն ութում են արգելված հանգստյան օրերը՝ կրոնական տոների ժամանակ:









