Աֆղանստանում խոշոր ահաբեկչություն է կանխվել
Աֆղանստանի մայրաքաղաքում կանխվել է մահապարտների լայնածավալ հարձակումը: Մի քանի մարդ արդեն ձերբակալված է:
Ինչպես հայտնում է «Բի-Բի-Սի»-ն, հայտնաբերվել է «շահիդի 11 գոտի»: Գոտիները հայտնաբերվել են երեկ առավոտյան Պաշտպանության նախարարության ավտոկանգառի մոտ գտնվող առանձին 3 սենյակներից՝ նախագահական պալատից 3 կիլոմետր հեռավորության վրա:
Ձերբակալվածներից մի քանիսն Աֆղանստանի ազգային բանակի զինվորներ են:









