Արդյո՞ք վաճառվել է արտգործնախարարության շենքը

12:59 • 27.03.12

Կառավարությանն առնընթեր պետգույքի կառավարման վարչությունը պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ՝ կապված այսօր մամուլում հրապարակված այն տեղեկատվության հետ՝ ըստ որի արտգործնախարարության շենքը վաճառվել է։ Tert.am–ին վարչության լրատվական ծառայությունից հաղորդեցին, որ հարցի շուրջ իրենք հայտարարություն են պատրաստում, որն առաջիկայում կներկայացնեն։

Հիշեցնենք, որ «Հայացք» օրաթերթն այսօրվա համարում լուր էր հրապարակել, ըստ որի՝ Հայաստանի արտգործնախարարության շենքը 400 մլն դոլարով վաճառվել է հյուրանոցային բիզնեսով զբաղբող արտասահմանյան մի կազմակերպության։