Ֆրանսիայի ԱԳ նախարարը «թուլուզյան հրաձիգի» հորը կոչ է արել «ամոթից գետինը մտնել»

13:16 • 27.03.12

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն անհարմար է համարել մարդկանց, այդ թվում` երեխաների սպանած «թուլուզյան հրաձիգի» հոր խոսքերը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, 24-ամյա ահաբեկչի հայրը հայտնել է, որ պատրաստվում է դատարան դիմել` իր որդու սպանության հայցով:

«Եթե ես լինեի նման հրեշի հայրը, ես ամոթից կլռեի», - ասել է նախարարը Radio Classic-ի եթերում:

Մարտի 19-ին Մոհամեդ Մերան կրակ էր բացել Թուլուզ քաղաքի հրեական դպրոցի մոտ, որի հետևանքով զոհվել էր դպրոցի ուսուցիչն ու նրա երկու երեխաները, ինչպես նաև տնօրենի դուստրը: Իսկ մինչ այդ, նա սպանել էր ֆրանսիացի դեսանտի և երկու զինվորականի:

Ի դեպ, Al Jazeera հեռուստաընկերության փարիզյան բյուրոն փոստով ստացել է «թուլուզյան հրաձիգի» իրականացրած սպանությունների տեսանյութերը, գրում է ֆրանսիական Le Parisen թերթը: