Ամերիկացի 83-ամյա կինը Apple-ից 1 մլն դոլար է պահանջում՝ կոտրված քթի համար (տեսանյութ)
Ամերիկացի թոշակառու մի կին Apple ընկերության դեմ հայց է ներկայացրել այն բանից հետո, երբ բախվել էր ընկերության խանութներից մեկի ապակե դռանը և կոտրել քիթը:
83-ամյա կինը պատրաստվել է դուրս գալ խանութից, երբ դռան փոխարեն բախվել է ապակե պատուհանին և ուժեղ հարվածից ընկել հատակին: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ նրա քիթը կոտրված է:
Այժմ ամերիկուհին աշխարհի խոշորագույն ընեկրություններից մեկից 1 մլն դոլար է պահանջում, որից 75 հազ.-ը նախատեսված է բժշկական ծախսերի համար, իսկ մնացածը կլինի այլ վնասների փոխհատուցում:
«Ես չնայած երիտասարդ չէմ, բայց հիանալաի տեսողություն ունեմ և շատ ակտիվ կյանք եմ վարում»,-ասել է տուժողը, գրում է lifenews.ru-ն:









