Ճապոնացի նկարիչը նկարում է աղով
Ճապոնացի գեղանկարիչ Մոտոի Տամամոտոն իր աշխատանքները ստեղծում է սովորական աղով, տեղեկացնում է Orange.co.uk կայքը։ Օգտագործելով մեքենայի յուղն ու սպիտակ աղը նա հիմնականում նկարազարդումներ է անում հատակին։
Վերջերս Կանագավայում տեղի ունեցած բացօթյա ցուցադրությունում Տամամոտոն ներկայացրել է իր նոր Forest of Beyond ստեղծագործությունը։
Հեղինակը նշում է, որ աղով նկարելու գաղափարը հղացել է 1996թ., երբ երկու տարի քաղցկեղով տառապելուց հետո մահացել իր կրտսեր քույրը, իսկ Տամամոտոն լինելով 3-րդ կուրսի ուսանող, իր վիշտը մեղմելու համար որոշել է իր ստեղծագործությունները նվիրել քրոջ հիշատակին։
Նշենք, որ Ճապոնիայում աղը մահվան ծեսերի ժամանակ հաճախակի է օգտագործվում։ Հուղարկավորության արարողությունից հետո հավաքված ամբոխին աղ են բաժանում, ինչը նրանք կարող են շաղ տալ վանելով չարը։










