Խախտվել է Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ավիահաղորդակցությունը. մամուլ
Այսօր հետաձգվել են Ռուսաստանի Դաշնության մի շարք քաղաքներից դեպի Բաքու և հակառակ ուղղությամբ չվերթներ: Մասնավորապես, չեն իրականացվել Մոսկվա, Պերմ, Օմսկ քաղաքներից Բաքու և հակառակ ուղղությամբ չվերթները:
Որոշման պատճառները հայտնի չեն, հայտնում են ադրբեջականան լրատվամիջոցները: Բաքվի միջազգային օդանավակայանից չեն կարողացել հայտնել չվերթերի հետաձգման պատճառները:
«Մենք չունենք համապատասխան տեղեկություն: Այդ չվերթերն իրականացնում են ռուսական ավիաընկերութունները», - հայտնել են AZAL` «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ երկուշաբթի ավիացիոն սկանդալ էր տեղի ունեցել Ռուսաստանի ու Բելառուսի միջև: Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունն առավոտյան հաղորդագրություն էր ստացել դեպի Ռուսաստան իր օդանավերի թռիչքների թույլտվության վերացման մասին:
Ի պատասխան, Մինսկն արգելել էր ռուսական բոլոր ընկերությունների օդանավերի մուտքը Բելառուս: Ավելի ուշ Մոսկվան ու Մինսկը պայմանավորվածություն են ձեռք բերել մինչև հինգշաբթի չվերթերը վերականգնելու մասին:









