Ակտիվների ծավալով Եվրոպայի խոշորագույն բանկը Deutsche Bank-ն է դարձել
Գերմանական Deutsche Bank-ը առաջ է անցել ֆրանսիական BNP Paribas-ից և ակտիվների ծավալով դարձել է Եվրոպայի խոշորագույն բանկը, գրում է Bloomberg-ը:
2011 թ.-ի արդյունքների համաձայն Deutsche Bank-ի ակտիվների ծավալը ավելացել է 14 %-ով և կազմել 2,16 տրիլիոն եվրո, ինչի շնորհիվ էլ վերջին 5 տարվա մեջ առաջին անգամ առքուվաճառք իրականացնող եվրապական բանկերի ցուցակում խոշորագույն բանկ է ճանաչվել Deutsche Bank-ը:
HSBC բանկը երկրորդ տեղն է գրավել, իսկ եռյակը եզրափակել է ֆրանսիական BNP Paribas-ը:
2009 թ.-ի վերջերից, չնայած ճգնաժամին, գերմանական բանկի ակտիվների ծավալն ավելացել էր 44 տոկոսով, մինչդեռ 9 այլ եվրոպական բանկերն ընդամենը 5 տոկոսի աճ էին գրանցել:
Հավելենք, որ բանկի բաժնետոմսերը դեկտեմբերին աճել էին 37 %-ով, չնայած վերլուծաբանները 20%-ի աճ էին կանխատեսել:









