Բեյոնսեն աշխարհի ամենափոքր շան ձագն է

11:43 • 27.03.12

ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում ծնված շան ձագը հավակնում դառնալ ամենափոքրն աշխարհում, տեղեկացնում է Miror.co.uk լրատվականը։

Աշխարհահռչակ փոփ երգչուհի Բեյոնսեի անունը կրող կենդանին ծնված ժամանակ այնքան փոքր է եղել, որ հեշտությամբ տեղավորվել է գդալի մեջ։

Նրա ծննդից երկու շաբաթ է անցել, բայց փոքրիկ Բեյոնսեն շարունակում է զարմացնել շատերին, նրա մարմնի չափը չի գերացանցում նույնիսկ սովորական սմարթֆոնը։

Ակնկալվում է, որ այս պահի դրությամբ մոտ 9սմ երկարություն ունեցող Բեյոնսեն շուտով կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում։