BMW-ն 1,3 մլն մեքենա է հետ կանչում
BMW գերմանական ավտոընկերությունը հայտարարել է, որ շարունակական փորձարկումների և վարորդների դժգոհությունների արդյունքում ետ է կանչել ավելի քան 1.3մլն մեքենա` մարտկոցներում առկա խնդրի հետ կապված, գրում է Daily Mail-ը:
Ընկերության խոսնակը հայտարաել է, որ այդ խնդիրները հայտնաբերվել են BMW-ի 5-րդ և 6-րդ դասի մեքենաների մեջ: Առկա խնդիրները կարող են հանգեցնել մեքենայի գործարկման խափանմանը, իսկ որոշ դեպքերում նույնիսկ հրդեհի:
Ուշագրավ է, որ մինչ այժմ խնդիրների արդյունքում որևէ վթար կամ վնասվածք չի գրանցվել:









