Վթարի վայրում կատակում էին. «Հողամասում «ԲՄՎ» ենք ցանել» (լուսանկարներ)

22:10 • 27.03.12

Այսօր՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.30-ի սահմաններում «ԲՄՎ» մակնիշի 32 ՍՍ 153 համարանիշի վարորդը Ավան թաղամասի 3-րդ փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել թիվ 7 տան երկաթե ցանկապատին և հայտնվել նշված տան հողամասում՝ կոտրելով երկու ծառ:

Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Հավաքվածները վթարի վայր ժամանած ՃՈ աշխատակիցներին կատակով ասում էին՝ հողամասում «ԲՄՎ» ենք ցանել, դուք հանգիստ կարող եք գնալ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանը