Բրիտանացին ազատազրկվելու է Ֆաբրիս Մուամբայի հասցեին վիրավորական հայտարարության համար

16:51 • 27.03.12

Բրիտանացի Լաիմա Սթայսին դտապարտվել է 56 օրվա ազատազրկման, Twitter-ի իր էջում վիրավորական արտահայտություներ է գրել «Բոլթոն» ակումբի ֆուտբոլիստ Ֆաբրիս Մուամբայի հասցեին, տեղեկացնում է The Guardian-ը։

«Թոթենհեմ»-«Բոլթոն» հանդիպման ժամանակ Մուամբն կորցնելով գիտակցությունը հայտնվել է կոմայի մեջ։ Սթայսին այդ առթիվ գրել էր. «գրողը տանի Մուամբային, նա մեռավ»։

Երիտասարդի հավաստմամբ՝ ինքը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ ու չի հասկացել թե ինչ է անում։ Այժմ քննարկվում է նրան ԲՈՒՀ-ից հեռացնելու հարցը։

«Դուք կատարել եք այդ հանցանքը լինելով ալկոհոլի ազդեցության տակ, պարզ է, որ հետո զղջացել եք ձեր արարքի համար, բայց դուք պետք է սովորեք ճիշտ վարվել ալհկոհոլի հետ», - ասել է դատավորը։