Ֆրանսիայում աղանդավորները մերկացած սպասում են աշխարհի վերջին

15:40 • 27.03.12

Հազարավոր մարդիկ հավաքվել են Ֆրանսիական Բուգարաշ գյուղի մերձակայքում` «աշխարհի կործանումից փրկվելու համար», գրում է The Independent-ը:

Բանն այն է , որ «Նոր դար» աղանդավորական խմբի հավատացյալները կամ ինչպես տեղացիներն են նրանց անվանում էզոթերիկները համոզված են, որ այս տարվա դեկտեմբերի 21-ին` աշխարհի կործանման օրը, գյուղի հարևանությամբ գտնվող Պիկ դը Բուգարաշ լեռան մեջ թաքնված այլմոլորակայինները տիեզերանավով դուրս կգան և կփրկեն մոտակայքում գտնվող մարդկանց` տեղախոխելով նրանց նոր, հոգևոր աշխարհ: Ուստի նրանք, հավաքելով իրենց իրերը, տեղափոխվել են Ֆրանսիայի գեղատեսիլ անկյուններից մեկը համարվող այս գյուղը:

Տասնամյակներ շարունակ նախապաշարմունք է եղել, որ լեռն օժտված է գերբնական ուժերով: Աղանդավորները համարում են, որ այն երկրի ամենահզոր չակրաներից մեկն է և հատուկ մագնիսական ալիքներ է արձակում:

Աղանդավորները մերկ բարձրանում են լեռան գագաթը, իսկ մի մասն էլ իրենց հետ վերցնում են թելով կապված գունդ և ոսկե մատանի:
Բուգարաշի գյուղապետ Ժան Պիեռ Դելոդը, վախենալով զանգվածային ինքնասպանություններից, դիմել է երկրի իշխանություններին գյուղին ռազմական պաշտպանություն տրամադրելու խնդրանքով: