Ռուս մարդակերը մարդկանց սպանում էր` ընկերուհուն ապացուցելու, որ «փալաս» չի

11:34 • 27.03.12

Ռուսատանի Պենզայի շրջանի մոլագար մարդակերը մամրամասն նկարագրել է, թե ինչպես է կերել առնվազն 8 մարդու՝ նշելով իր «սխրագործությունների» պատճառները:

Պարզվում է այդ կերպ նա փորձել է բարձրացնել իր հեղինակությունը սիրելիի աչքում:

Հարցաքննության ժամանակ Բելինսկի քաղաքի 23-ամյա բնակիչը խոստովանել է, որ սպանությունների ժամանակ նա ավելի իքնավստահ է դարձել:

«Սվետկան ինձ վռնդել էր՝ ասելով, որ ես փալաս եմ, այլ ոչ թե գայլ: Ես նրան հակառակը կապացուցեմ: Նա չգիտի և պետք չէ ոչինչ ասել», - գրել է նա իր օրագրում:

Հաճախ հերթական զոհին ուտելուց հետո նա հանդիպումներ է ունեցել ընկերուհու հետ, ով նրան մեղադրել է «փափկամորթ» լինելու մեջ:

«Գնամ Սվետկայի մոտ, միգուցե նա հասկանա, որ ես միայնակ գայլ եմ», - գրել է նա իր հերթական հանցագործությունից հետո:

Քննիչները վստահ չեն մարդակերի հոգեկան առողջության վրա և մոտ օրերս նա բժշկական փորձաքննություն կանցնի:

Հավելենք, որ երիտասարդը ձերբակալվելու ժամանակ խոստովանել է 8 սպանությունները, գրում է lifenews.ru-ն: