Կոլումբիական զորքերը ՖԱՐԿ-ի 32 գրոհային են ոչնչացրել

08:45 • 27.03.12

Կոլումբիական կառավարական բանակը մի շարք զանգվածային գրոհների ընթացքում ոչնչացրել է ձախ ծայրահեղական` Կոլումբիայի Հեղափոխական զինված ուժերի` ՖԱՐԿ-ի 32 գրոհայինի, տեղեկացնում է Univision-ը։

Երկրի նախագահ Խուան Մանուել Սանթոսի տեղեկացմամբ՝ ևս 4 գրոհային պատանդ է վերցվել։

Նախորդ շաբաթվա ընթացքում երկրի կառավարական զորքերը 33 գրոհային էին ոչնչացրել, ևս 18-ին պատանդ վերցրել։ Նշվում է, որ այս գործողությունների շնորհիվ Կոլումբիան նոր ռազմական քաղաքականություն է որդեգրել, որն ուղված է գրոհայինների և նրանց ֆինանսական աղբյուրների ոչնչացմանը։

Տեղեկացնենք, որ Կոլումբիայի Հեղափոխական զինված ուժերը ստեղծվել են 1964թ.-ին, համարվելով Կումունիստական կուսակցության ռազմականացված թևը։ Այդ պահից սկսված սպստամբները պայքարում են «Նոր Կոլումբիայի» կառուցման և «հասարակական արդարության ու հավասարության» համար։