ՀՀԿ-ի ցուցակը ուրացողից մինչև շնացող է, ՀԱԿ-ը՝ անգլիական բուլդոկի համառություն ունի. Դավիթ Հակոբյան
Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը կարծում է, որ Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակը «մեր առջև բացում է հայկական բուրժոււազիայի կրիմինալ գույները, от мелкого ջեբկիրից, մինչև ուրացողից շնացող»:
«Այնտեղ նույն ՀՀՇ-ականներն են կերպարանափոխվախծ ՀՀԿ-ի: Դրանք մակաբույծների և պորտաբույծների խումբ են, որոնք առանց ժողովրդի հետ մեկ բառ փոխանակելու մանդատներ են ստանում»,-ասաց լրատրգողների հետ հանդիպմանն ասաց նա:
Անդրադառնալով Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի ցուցակին, որին նա ՀՀՇ է կոչում, Հակոբյանն ասաց. «Ես ողջունում եմ նրանց համառությունը, որն անգլիական բուլդոկի համառություն է: Ես կարծում եմ, որ անգամ եթե 10 տեղ պոկեն, միայն Լևոն Տեր Պետրոսյանը արժանի է մյուս ամբողջ թիմին»,- ասաց նա: «Մենք այդ տեսակետից նրան հավասարազորը չունենք»,– ասաց նա՝ ավելացնելով, որ որքան էլ քաղաքական առումով միմյանց նկատմամբ հակակրանք ունենան, ՀԱԿ–ի ուժերը թերագնահատել չի կարելի։
Դավիթ Հակոբյանը կարծում է, որ ընդհանուր առմամբ ՀԱԿ–ի ցուցակում արժանի մարդիկ են ներառված, ովքեր, ըստ նրա, «կարող են պառլամենտում հեղաշրջում առաջացնել»: «Այս պառլամենը կլինի հեղափոխության և ինտելեկտի տեսակետից ավելի բարձր: ՀՀՇ-ին պետք չէ պատմության աղբարկղը գցել»,- ասաց նա:
Մարքսիստը նաև նկատեց, որ Հայ հեղափոխական դաշնակցության համար այս ընտրությունները կլինեն վերջին շանս՝ «ցույց տալու, ովքեր են ժողովրդի բարեկամները, թե թշնամիները»:
Դավիթ Հակոբյանի կանխատեսմամբ՝ խորհրդարան կանցնի 5 կուսակցություն. ՀՀԿ-ն, քանի որ արդեն «անձնագրերը ռեստավրացիա է անում», ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը։ ՀՅԴ–ն, ըստ նրա, կստանա իր 7-10 տեղը: Իսկ ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցությանը, ապա, ըստ Հակոբյանի, եթե նրանք անցնեն ԱԺ, ապա ՕԵԿ-ը հաստատ չի մտնի:









