Էրդողանն ու Մեդվեդևը հանդիպել են

13:31 • 27.03.12

Սեուլում ընթացող ատոմային անվտանգության համաժողովի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Հանդիպման առանցքում եղել է Սիրիայի խնդիրը: Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային այլ հարցեր:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Zaman-ը, հանդիպմանը Թուրքիայի կողմից մասնակցել են արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը, «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիքը:

Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը և պատվիրակության այլ անդամներ: