Եվրամիությունն ազատ առևտրի շուրջ բանակցություններ է սկսել Վրաստանի հետ

11:38 • 27.03.12

Թբիլիսիում այսօր սկսվել է Եվրամիության ու Վրաստանի միջև ազատ առևտրի խորը և համապարփակ համաձայնագրի մշակման բանակցությունների առաջին փուլը, հայտնում է vz.ru-ն:

Վրաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արտաքին գործերի փոխնախարար Թոռնիկե Գորդաձեն ենթադրել է, որ բանակցությունները կտևեն 1.5-2 տարի, ինչից հետո վրացական տնտեսությանը կընձեռվեն զարգացման նոր հեռանկարներ:

Համաձայնագիրը Եվրամիության ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ մասն է, որն էլ իր հերթին ընդգրկված է «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության մեջ:

2009 թվականից իրականացվող «Արևելյան գործընկերություն» նախագիծը նախատեսում է հետխորհրդային վեց պետության` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի ու Բելառուսի քաղաքական ու տնտեսական մերձեցում Եվրամիությանը: