Starbucks-ի ֆրապուչինոյում որդան կարմիր կօգտագործվի
Ամբողջ աշխարհում հայտնի Starbucks սրճարանների ցանցը կսկսի իր ելակի ֆրապուչինոյում միջատներ ավելացնել, գրում է Associated Press-ը: Գործակալության տվյալով՝ ընկերությունը որոշել է արհեստական ներկերը փոխարինել օրգանականներով՝ տարբեր տեսակի մրգային հյութերը գունավորելու համար:
Starbucks-ը ելակի ֆրապուչինոյի պատրաստման համար կօգտագործի որդան կարմիր, որից ստացվում է կարմիր գույնի ներկը:
Ենթադրելով, որ նոր տեխնոլոգիան կարող է «վախեցնել» սրճարանի հաճախորդներին, ընկերությունն իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ որդան կարմիրը որպես սննդի ներկ օգտագործվել է դեռևս 15 դարում, իսկ միջատներն անվտանգ են և հանգիստ այն կարելի է օգտագործել սննդում:
Ներկայում ԱՄՆ-ում որդան կարմիրն օգտագործվում է ջեմերում, ալկոհոլային խմիչքներում, թխվածքներում և մի շարք այլ մթերքներում:
Միաժամանակ, Առողջապահության համաշխարհային կազակերպությունը նախազգուշացնում է, որ միջատի օգատգործումը կարող է ասթմայի և ալերգիայի պատճառ հանդիսանալ:
Associated Press- ը հաղորդում է, որ նորարարությունը բողոքի ալիք է բարձրացրել բուսակերների շրջանում, ովքեր չեն կարողանում կողմնորոշվել՝ արդյոք կարելի է խմել միջատներով ֆրապուչինոն, թե ոչ:









