ԵՊՀ ռեկտորը միջամտեց. «Ռուբեն Հայրապետյանի հետ հանդիպումը մի՛ քաղաքականացրեք»

15:35 • 27.03.12

Այսօր Երևանի պետական համալսարանում հյուրընկալված ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ ուսանողների հանդիպմանը, հարց տալու հնարավորություն ստացան նաև լրագրողները, որոնց առաջինը հետաքրքրում էր, թե ինչու ֆեդերացիայի նախագահն, այդուհանդերձ, մտափոխվեց մեծամասնական ընտրակարգով առաջադրել իր թեկնածությունը:
Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց պատասխանել՝ պատճառաբանելով, որ դեռևս քարոզարշավը չի մեկնարկել և նա մտադրություն չունի սահմանադրությունը խախտելու:

ԵՊՀ ռեկտորը նկատողություն արեց. «Հնդիպումը մի՛ քաղաքակաքականացրեք: Մենք խոսում ենք միայն ֆուտբոլի մասին»:
Հանդիպմանը ներկա ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նույնպես միջամտեց՝ ասելով, որ հանդիպումը միայն ֆուտբոլի թեմայի շուրջ է հրավիրված: