Ճապոնիայի բանակը պատրաստ է որսալ հյուսիսկորեական արբանյակը

10:26 • 27.03.12

Ճապոնիայի բանակը ԿԺԴՀ-ի կողմից արձակվելիք հրթիռի արակման պատրաստակամության հրաման է ստացել, նշել է երկրի ՊՆ նախարար Նաոկի Տանական, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ապրիլի 12-14-ը նախատեսված հրթիռի արձակումը Ճապոնիան համարում է բալիստիկ հրթիռի քողարկված փորձարկում։

Ենթադրվում է, որ արբանյակն ուղեծիր դուրս բերող հրթիռի առաջին հատվածը կընկնի Դեղին ծովը, սակայն երկրորդ հատվածը կարող է շեղվել ուղեծրից և ընկնել Ճապոնիայի տարածքում։

Ելնելով այդ մտավախությունից, հրաման է արձակվել Օկինավա կղզում մարտական պատրաստվածության բերել «Պետրիոտ» զենիթա-հրթիռային համալիրները։

Հրթիռը կամ դրա բեկորները որսալու համար Արևելա-չինական և Ճապոնական ծով կուղարկվեն նաև երեք ռազմանավեր։

Տեղեկացնենք, որ Հյուսիսային Կորեայի կողմից արձակվող հրթիռը համընկնում է երկրի հիմնադիր Կիմ Իր Սենի 100-ամյա հոբելյանի հետ։ ԱՄՆ-ը, Ճապոնիան և Հարավային Կորեան այդ քայլը համարում են ՄԱԿ-ի կողմից ընդունված միջազգային պարտավորությունների և որոշումների խախտում։

2009թ. ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը երկրի միջուկային ծրագիրը պահպանելու պայմանով Փհենյանի հրթիռների հետագա զարգացումն ու փորձարկումը արգելող որոշում է ընդունել։